Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80–ամյակին նվիրված միջոցառումներն են մեկնարկում մարտի 1–ին
28.02.2013,
19:37
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80–ամյակին նվիրված միջոցառումներն են մեկնարկում Երևանում մարտի 1–ին, հայտնում է բուհի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80–ամյակին նվիրված միջոցառումներն են մեկնարկում Երևանում մարտի 1–ին, հայտնում է բուհի մամուլի ծառայությունը։
Հոբելյանական միջոցառումների մեկնարկը կտրվի ՀՊՃՀ–ում կայանալիք նիստ–համերգով։ Տոնական միջոցառումները ծրագրվում է անցկացնել ողջ 2013 թվականի ընթացքում։
Դեռևս 1933թ. Հայաստանի Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ ստեղծվեց նոր ինստիտուտ, որը 1933 թ. մարտի 1-ից կոչվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Այն ուներ ընդամենը երկու ֆակուլտետ և 107 ուսանող:
1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց և վերանվավեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): ՀՀ Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը:
Պոլիտեխնիկն իր գործունեության 80 տարիների ընթացքում երկրին տվել է 115 000-ից ավելի շրջանավարտներ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:
Այսօր ՀՊՃՀ–ն, որտեղ սովորում է ավելի քան 10 հազար ուսանող, մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ Բուհը պատրաստում է 31 մասնագիտության ճարտարագետ–բակալավրեր և 29 մասնագիտության ճարտարագետ–մագիստրոսներ, ինչպես նաև 17 մասնագիտության ճարտարագետ–հետազոտողներ։ -0-