Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի սպառողների իրավունքները մեծ մասամբ պաշտպանված են. ՀՀ սպառողների ազգային ասոցիացիա

15.03.2013, 18:22
Հայաստանի սպառողների իրավունքներն այսօրվա դրությամբ մեծ մասամբ պաշտպանված են, ուրբաթ Սպառողների իրավունքների համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։

Հայաստանի սպառողների իրավունքները մեծ մասամբ պաշտպանված են. ՀՀ սպառողների ազգային ասոցիացիա
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների իրավունքներն այսօրվա դրությամբ մեծ մասամբ պաշտպանված են, ուրբաթ Սպառողների իրավունքների համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։

«Հանրապետությունում իրենց իրավունքների վերաբերյալ հայ սպառողների իրազեկվածությունն աստիճանաբար աճում է, իսկ դա բերում է նրան, որ փոխվում է սպառողներին տրամադրվող ապրանքների և ծառայությունների որակի նկատմամբ մոտեցումը»,– ասաց նա։

Բացի այդ, ըստ Հակոբյանի` Հայաստանում աստիճանաբար աճում է մթերքների անվտանգության մակարդակը, ինչը, ըստ նրա` պայմանավորված է մթերքների շուկայում վերահսկողության ուժեղացմամբ` ինչպես պետական մարմինների, այնպես էլ  սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հանրապետությունում գործող կազմակերպությունների, այդ թվում նաև իր գլխավորած ասոցիացիայի կողմից։

Հակոբյանը նշեց նաև, որ հայ սպառողն այսօր նաև իրավունք ունի ընտրելու այն արտադրանքը, որը գերադասում է։ «Իհարկե, դա կապված է իրենց հնարավորությունների հետ, սակայն ֆինանսների առկայության դեպքում այդ ընտրությունն առկա է»,– ասաց նա։

«Իսկ ինչ վերաբերում է սպառողների այն իրավունքին, որպեսզի լսված լինեն, ապա ինքներդ գիտեք, որ հանրապետությունում մի շարք կազմակերպություններ են գործում, որոնք պատրաստ են ամեն րոպե օգնության հասնել սպառողներին` նրանց խնդիրները լուծելու համար»,– նշեց նա։

Ափսոսանք հայտնելով, որ Հայաստանում դեռ քիչ չեն անբարեխիղճ արտադրողներն ու վաճառողները, Հակոբյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ պետական կառույցների համապատասխան համատեղ ջանքերի, սպառողների իրավունքների և հենց սպառողների պաշտպանության կազմակերպությունների շնորհիվ այդ խնդիրը հետագայում կվերանա։ –0–