Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի ճարտարապետների միությունը շաբաթվա վերջին կքննի Փակ շուկայի վերակառուցման նախագիծը

04.12.2012, 13:09
Հայաստանի ճարտարապետների միությունը ուրբաթ կքննի Փակ շուկայի վերակառուցման նախագիծը, երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
Հայաստանի ճարտարապետների միությունը շաբաթվա վերջին կքննի Փակ շուկայի վերակառուցման նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ճարտարապետների միությունը ուրբաթ կքննի Փակ շուկայի վերակառուցման նախագիծը, երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

«Մենք նախագիծը պետք է քննեինք դեռ նախորդ ուրբաթ, սակայն այն հավանաբար կքննենք առաջիկա ուրբաթ»,– ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` քաղաքապետարանի և շենքի սեփականատիրոջ միջև կնքված համաձայնագրի համաձայն, մինչև նախագծի պաշտոնական հաստատումը որևէ շինարարական աշխատանք չի անցկացվելու շենքում։

«Երեկ ես չափազանց զարմացա, երբ ինձ ասացին, որ շենքում շինարարական աշխատանքներ են տարվում։ Ես անձամբ կստուգեմ այդ տեղեկությունը... Մինչև նախագծի հաստատումը շուկայի տարածքում անցկացվող ցանկացած շինարարական աշխատանք համարվում է ոչ օրինական»,– ասաց Մինասյանը։

Նա վստահեցրեց նաև, որ ըստ սեփականատիրոջ հետ կնքված համաձայնագրի` Փակ շուկայի արտաքին տեսքը չի փոխվելու, քանի որ շենքը ազգային ճարտարապետության նմուշներից է։

Մինասյանի խոսքով` շինարարական ու վերակառուցման աշխատանքների ավարտից հետո շենքում կրկին առևտրային շարքեր կտեղադրվեն։
Ընթացիկ տարվա մայիսին վերսկսվել էին մարտին դադարեցված շինաշխատանքները շուկայի շենքում, որը գնել է ԱԺ պատգամավոր և խոշոր ձեռներեց Սամվել Ալեքսանյանը։

Տեղեկություններ էին տարածվել, թե շուկան պատրաստվում են վերածել «Yerevan City» ցանցի սուպերմարկետի` վրան ևս չորս հարկ կառուցելով, ինչը լայն արձագանք գտավ հասարակության կողմից։ Ալեքսանյանը հերքում է այդ խոսակցությունները` հայտնելով, որ ոչ թե քանդում է շենքը, այլ` վերականգնում։-0-