Բրենդավորման ռազմավարությունն ու Հայաստանի ազգային ապրանքանիշը կներկայացվեն մինչև տարեվերջ
13.08.2014,
15:05
Հայաստանի բրենդավորման ռազմավարության զարգացման եռամյա ծրագիրն ու երկրի ազգային ապրանքանիշը կներկայացվեն մինչև 2014 թվականի ավարտը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բրենդավորման ռազմավարության զարգացման եռամյա ծրագիրն ու երկրի ազգային ապրանքանիշը կներկայացվեն մինչև 2014 թվականի ավարտը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա նշեց, որ Հայաստանը մինչ այդ էլ որոշ ապրանքանիշներ է օգտագործել արտերկրում երկիրը ներկայացնելու համար, սակայն պարբերական մոտեցումը և նպատակաուղղված ռազմավարությունը թույլ կտան զգալիորեն բարձրացնել արդյունքները և զբոսաշրջային հոսքերի աճ ապահովել։
«Որպես ազգային ապրանքանիշ կարող են օգտագործվել որոշ առանձնահատկություններ` Հայաստանը որպես առաջին քրիստոնեական երկիր, Նոյի մասին առասպելը, հայկական երաժշտական գործիքներ, մասնավորապես, դուդուկը, հայկական ազգային մշակույթը, խոհանոցը և հենց ինքը` ժողովուրդը»,– ասաց Ապրեսյանը։
Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը և GK Brand ամերիկյան ընկերությունը փետրվարի 20–ին հայկական ազգային ապրանքանիշի ձևավորման մասին համաձայնագիր են ստորագրել։ Բացի այդ, Հիմնադրամի ղեկավար Արման Խաչատրյանը, էկոնոմիկայի` այդ ընթացքում նախարար Վահրամ Ավանեսյանը և USAID երևանյան գրասենյակի տնօրեն Կարեն Հիլիարդն ազգային ապրանքանիշի ստեղծման աշխատանքների իրականացման հուշագիր են ստորագրել։
GK Brand–ի թիմը բաղկացած է բրենդավորման ռազմավարությունների, գործիքների և տեխնոլոգիաների մշակման միջազգային մասնագետներից։ Ընկերությունը գործընկերներ ունի աշխարհի 25 երկրներում, այդ թվում` ԱՄՆ–ում, Եվրոպայում, Չինաստանում, Հնդկաստանում, Լատինական Ամերիկայում, Միջին Արևելքում, Ավստրալիայում։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով` Հայաստանի գրագետ ազգային ապրանքանիշի առկայության և դրա հաջող իրագործման դեպքում առաջիկա տարիներին զբոսաշրջային հոսքերի տարեկան 10–տոկոսանոց աճ է կանխատեսվում։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 495 967 զբոսաշրջիկ, ինչը 17.3 տոկոսով շատ է 2013 թվականի նույն ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից զբոսաշրջային ժամանակահատվածում մեկնել է 474 989 մարդ, ինչը 14.8 տոկոսով շատ է 2013 թվականի նույն ցուցանիշից։ -0-