Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի դպրոցականները գարնանային արձակուրդներ չեն ունենան. նախարար

20.01.2016, 15:33
Ընթացիկ ուսումնական տարվա գարնանային արձակուրդներ Հայաստանի դպրոցներում չեն լինելու, չորեքշաբթի ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Հայաստանի դպրոցականները գարնանային արձակուրդներ չեն ունենան. նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Ընթացիկ ուսումնական տարվա գարնանային արձակուրդներ Հայաստանի դպրոցներում չեն լինելու, չորեքշաբթի ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Դպրոցներում պարապմունքները հետաձգվել էին երկու շաբաթով` ելնելով առողջապահության ցուցումներից»,– հիշեցրեց նա։ 

Հայկական դպրոցներում դասերի վերսկսումը ձմեռային արձակուրդներից հետո երկու անգամ հետաձգվել է ՍՇՎ վարակների և գրիպի դեպքերի ավելացման պատճառով և տեղափոխվել է հունվարի 25–ին։ Ավելի վաղ չորեքշաբթի Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել էր, որ Հայաստանում գրիպի հետ կապված իրավիճակը կայունանում է, սակայն արձակուրդների երկարացման հարցը դեռ քննարկվում է։ 

Աշոտյանը նշեց, որ Կրթության և գիտության նախարարությունը երկու առաջարկ ունի տասն ուսումնական օրերը լրացնելու համար։

Ըստ նրա, մի շաբաթը կփոխհատուցվի գարնանային արձակուրդների հաշվին, իսկ երկրորդը`շաբաթ օրերի կամ լրացուցիչ դասերի հաշվին։

«Երկրորդ տարբերակը պակաս նախընտրելի է, քանի որ ուսումնական ծրագիրն առանց այն էլ բավական հագեցած է։ Այնուամենայնիվ, վերջնական որոշումը կկայացնեն դպրոցները, նրանք կարող են համատեղել այդ տարբերակները»,– ասաց Աշոտյանը։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով, հունվարի 18–ի դրությամբ ՍՇՎ–ով գրանցված 1230 հիվանդներից այս պահին հիվանդանոցում է 982 մարդ, հիվանդանոցում բուժվող երեխաների թիվը 1066–ից կրճատվել է մինչև 890, իսկ 124 հղիներից բժիշկների վերահսկողության ներքո են մնում 94–ը։

Ներկայում Հայաստանում գրանցվել է H1N1 ենթատեսակի գրիպի վիրուսի բարդություններից մահվան 18 դեպք, միաժամանակ, մահացածները տառապել են ուղեկցող այլ քրոնիկ հիվանդություններով։ -0-