Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի խորհրդարանը դատապարտեց եզդիների ցեղասպանությունն Իրաքում

16.01.2018, 12:16
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի ընդունել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների «2014թ.–ի եզդի ժողովրդի նկատմամբ Իրաքի` ահաբեկչական խմբավորումներին ենթակա տարածքներում իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» համատեղ հայտարարությունը։
Հայաստանի խորհրդարանը դատապարտեց եզդիների ցեղասպանությունն Իրաքում

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի ընդունել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների «2014թ.–ի եզդի ժողովրդի նկատմամբ Իրաքի` ահաբեկչական խմբավորումներին ենթակա տարածքներում իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» համատեղ հայտարարությունը։

Հիմնական զեկուցողի, Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մահմուդյանի խոսքով, Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը չէր կարող անտարբեր մնալ մարդկության դեմ ուղղված նմանատիպ գործողությունների նկատմամբ։

Ըստ նրա, առկա են տվյալ հանցագործության կատարման բազմաթիվ ապացույցներ։ Մասնավորապես, 2014 թվականի օգոստոսի 3–ին Սինջարում (Իրաքի հյուսիսային շրջան, որը սահմանակից է Սիրիային) ավելի քան 800 եզդի սպասնվել է ահաբեկիչների կողմից, 5000 կանայք և աղջիկներ գերեվարվել են, ենթարկվել սեռական շահագործման։

Ինչպես նշեց պատգամավորը, բոլոր խմբակցությունների կողմից ընդունված հայտարարության հիմնական նպատակը եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտելն է խորհրդարանական մակարդակով։


«Մենք կարևորում ենք նման ծանր հանցագործությունների կանխարգելումն ու դատապարտումը, ինչպես նաև մեղավորների պատժումը, հատկապես հաշվի առնելով այն, որ նմանատիպ վայրագությունների հետևանքով տասնյակ հազարավոր եզդիներ են զոհվել, շատերը գերեվարվել են, իսկ մոտ 200 հազարը փախստական են դարձել»,– ասաց Մահմուդյանը։

Նրա խոսքով, հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանը ճանաչում և խստորեն դատապարտում է եզդիների նկատմամբ ցեղասխանությունը, ինչպես և ահաբեկչության բոլոր տեսակները, այդ թվում` էթնիկ, ազգային, կրոնական կամ քաղաքական զտումները եզդի ժողովրդի նկատմամբ։ 

Ցավոք, ինչպես նշեց պատգամավորը, նմանատիպ վայրենություններ կատարվում են 21–րդ դարում և ըստ էության շատ նման են 1915-23 թվականների Հայոց ցեղասպանությանը։ 

«Մենք ճանաչում և դատապարտում ենք եզդիների ցեղասպանությունը և կոչ ենք անում միջազգային հանրութւյանն անցկացնել միջազգային հետաքննություններ, հետապնդել և պատասխանատվության կոչ անել մեղավորներին, ինչպես նաև ջանքեր գործադրել մարդու իրավունքների նմանատիպ խախտումների կանխարգելման, բացառման և վերացման համար հետագայում»,– ասաց Մահմուդյանը։

Եզդիների ցեղասպանությունը ճանաչել է մոտ քսան պետություն, այդ թվում` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի Սենատները, Լատվիան, Լիտվան և այլն։ -0-