Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում․ սպասվում է առատ ձյունф

14.04.2025, 13:19
Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում․ սպասվում է առատ ձյունф

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։

Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ 

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ 

Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ 

​Երևանում ապրիլի 14-ի երեկոյան, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։​

​Մարզերում ապրիլի 14-ի ցերեկը, 15-16-ին շրջանների մեծ մասում , ապրիլի 17-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 14-16-ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։