Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում կա կորոնավիրուսի դեպքերի արագ տարածման վտանգ. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

17.09.2020, 21:02
Հայաստանում կա կորոնավիրուսի դեպքերի արագ տարածման վտանգ. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում
Հայաստանում կա կորոնավիրուսի դեպքերի արագ տարածման վտանգ. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID19) Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1.02։ Այս մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։ Ընդամենը մի քանի օր առաջ այն ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին»,- նշել է Նանուշյանն իր Facebook-յան էջում:

Նա հիշեցրել է բոլոր կանոնները պահել անհրաժեշտության մասին. կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանել հեռավորություն միմյանցից։

«Հակառակ դեպքում մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ, ինչին իհարկե նպաստելու է նաև կրթական հաստատությունների գործունեությամբ պայմանավորված բնակչության շարժունակության բարձրացումը և կուտակումների առաջացումը։

Պետք է միավորել ջանքերը համավարակի հակազդման գործում։ Ցավում եմ, որ որոշ անձինք, անձնական տարբեր նկատառումներից ելնելով, ապատեղակատվություն են տարածում կովիդ 19-ի դեմ պայքարի ներկայիս հայտնի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, ինչպիսիք է դիմակը»,- հայտնել է փոխնախարարը:

Նանուշյանն ընդգծել է առողջությունը պահպանելու կարևորության մասին:

«Առողջ եղեք, չկա ավելի թանկ բան, քան առողջությունն է։ Պահպանեք այն հասարակ միջոցով՝ դիմակով։ Հուսամ շուտով բժշկագիտությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ այլ միջոցներ ունենալ, բայց քանի դրանք չկան, կրեք դիմակ ու փրկեք Ձեր ու Ձեր հարազատների կյանքը»,- նշել է նա:

Հայաստանում սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում:-0-


Ցավոք, կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt...

Опубликовано Lena Nanushyan Четверг, 17 сентября 2020 г.