Հայաստանի բնակիչները տարեկան մոտ 5 մլրդ ծխախոտի գլանակ են ծխում. փորձագետ
15.11.2013,
17:31
Հայաստանում մեկ տարվա ընթացքում մարդիկ մոտ 4,5–5 մլրդ ծխախոտի գլանակ են ծխում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մեկ տարվա ընթացքում մարդիկ մոտ 4,5–5 մլրդ ծխախոտի գլանակ են ծխում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Նրա խոսքով` նաև ծխախոտային արտադրանքի գնային հասանելիության պատճառով է, որ երկրում ծխելը տարածված է։ Այս կապակցությամբ նա տեղեկացրեց, որ Հայաստանը տարածաշրջանի այն երկրներից է, որտեղ ծխախոտի գները չափազանց մատչելի են։
Այսպես, նրա խոսքերով` Թուրքիայում ծխախոտի գները մի քանի անգամ գերազանցում են հայաստանյան գներին, Վրաստանում ևս ծխախոտն ավելի թանկ է, իսկ Ադրբեջանում, ԱՀԿ–ի տվյալներով, ծխախոտային արտադրանքը մի քանի անգամ ավելի էժան է, քան Հայաստանում կամ նույն արժեքն ունի։
Բազարչյանը նաև նշեց, որ վերջին մի քանի տարում Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխողների թվի կրճատման և ծխող կանանց թվի աճի միտում է նկատվում։
Նա նաև պարզաբանեց, որ ծխող տղամարդկանց և կանանց հարաբերակցության մեջ շարունակում են գերակշռել ուժեղ սեռի ներկայացուցիչները։
«Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 52–53 տոկոսն ամեն օր ծխախոտ է ծխում, իսկ կանանց շրջանում այդ թիվը մեծ չէ` 2–3 տոկոս», – ասաց Բազարչյանը` նշելով, որ մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում ծխող կանանց թիվը տարբեր է, Երևանում այդ ցուցանիշը հասնում է 25–27 տոկոսի։
Նրա խոսքով` Հայաստանում ծխողների ամենամեծ թիվն արձանագրվել է 1990–ականներին։ Նա նաև նշեց, որ Հայաստանում 13–15 տարեկան անչափահասների շրջանում ծխողների թիվը նվազագույններից մեկն է` աշխարհի մյուս երկրների համեմատ։ Փորձագետը դա բացատրեց այն հանգամանքով, որ Հայաստանում երեխաներն ապրում են ծնողների հետ, ովքեր նրանց մշտապես վերահսկում են։
Բազարչյանի խոսքով` Հայաստանում առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումներ են անցկացվում հոկտեմբերի 12–ին` «Առանց ծխախոտի» ազգային օրը, ինչպես նաև մայիսի 31–ին` «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը, որը հիմնվել է ԱՀԿ–ի կողմից։ Նա նաև նշեց, որ Հայաստանը 2013 թ.–ին առաջին անգամ միացել է Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվան, որը նախաձեռնել է Ամերիկյան ուռուցքաբանական միությունը, այն նշվում է մի շարք երկրներում նոյեմբերի 15–ին։
«Նման օրերի կարևորագույն դրական կողմերից մեկն այն է, որ մեկ օրով ծխելուց հրաժարվելը կարող է ծխելուց ընդմիշտ հրաժարվելու սկիզբ դառնալ», – ասաց Բազարչյանը։
ՀՀ ԱՎԾ տվյալներով` Հայաստանում արտադրված ծխախոտային արտադրանքի ծավալը 2013 թ.–ի հունվար–սեպտեմբերին զուգադրելի գներով կազմել է 26,5 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 60,7 տոկոսով։ Բնական արտահայտմամբ արտադրվել է 5 518.5 մլն (63,5%–ի աճ)։ -0-