Հայաստանի ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը օգոստոսին կրճատվել է 9.4%–ով
01.10.2013,
14:24
Հայաստանի ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի օգոստոսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 9.4 տոկոսով` կազմելով 18.6 միլիոն, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի օգոստոսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 9.4 տոկոսով` կազմելով 18.6 միլիոն, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Վիճակագրական տվյալներով, ուղևորափոխադրումների զգալի մասն առաջվա պես իրականացվում է ավտոտրանսպորտով` հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել բոլոր փոխադրումների 90.2 տոկոսը կամ 16.8 մլն մարդ։ Էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումներին բաժին է ընկել ուղևորափոխադրումների ողջ ծավալի 8.4 տոկոսը կամ 1.5 մլն մարդ։
Հայաստանի ԱՎԾ տվյալներով, երկաթուղային տրանսպորտով տեղափոխվել է 54.5 հազար մարդ կամ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի 0.29 տոկոսը, իսկ օդային տրանսպորտով` 203 հազար մարդ կամ 1.8 տոկոսը։-0-