Հայաստանում 1,6 մլրդ դրամ կվճարեն ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուներին
24.10.2012,
19:03
ՀՀ պետբյուջեի 2013 թվականի նախագծում նախատեսված է 1,6 մլրդ դրամ փոխհատուցում վճարել ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուներին, ԱԺ-ում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պետբյուջեի 2013 թվականի նախագծում նախատեսված է 1,6 մլրդ դրամ փոխհատուցում վճարել ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուներին, ԱԺ-ում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ասատրյանի խոսքով՝ 2012 թվականի հոկտեմբերի դրությամբ արդեն 53,5 հազար մար է փոխհատուցում ստացել: «Անցած վեց տարիների ընթացքում պետբյուջեից այս նպատակով ծախսվել է 5,5 մլրդ դրամ»,- ասաց նա:
Նախարարը նշեց նաև, որ այս ծրագրի առաջին փուլը կավարտվի 2013 թվականին, որից հետո այն կշարունակվի և կներառի բնակչության մյուս խմբերը:
ՀՀ կառավարությունը 2006 թ.-ի մարտի 16-ին հաստատել է մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հանրապետական բանկում ավանդների փոխհատուցման տրամադրման կարգը, ինչպես նաև դիմումի լրացման կարգը:
Մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ԽՍՀՄ Խնայբանկում «սառեցված» ավանդների փոխհատուցումները տրամադրվում են միայն այն անձանց, ովքեր 2005 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2006 թ.-ի ապրիլի 1-ը ներառվել են նպաստ ստացող ընտանիքների ցանկերում: Միաժամանակ ավանդները տրվելու են ըստ առաջնահերթության՝ կախված շահառուների՝ սոցիալական առանձին խմբերին պատկանելուց:-0-