Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում ապրիլի 15–ից հուլիսի 15–ը կանցկացվեն վարժական հավաքներ

10.04.2025, 16:03
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման նպատակով
Հայաստանում ապրիլի 15–ից հուլիսի 15–ը կանցկացվեն վարժական հավաքներ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/. Կառավարության որոշմամբ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: