Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին է միացել Հայաստանի Հանրային ռադիոյի կայքը

29.10.2012, 11:15
Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին է միացել Հայաստանի Հանրային ռադիոյի կայքը՝ Armradio.am-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «All Media» ընկերությունից:
Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին է միացել Հայաստանի Հանրային ռադիոյի կայքը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին է միացել Հայաստանի Հանրային ռադիոյի կայքը՝ Armradio.am-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «All Media» ընկերությունից:

Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am նոր ինտերնետային նախագիծը գործարկել է «All Media» ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին:

«Նոր ռեսուրսի միանալուց հետո համակարգի մասնակիցների թիվը հասավ 30-ի, ևս մոտ մեկ տասնյակ ռեսուրսներ համակարգին մասնակցության հայտ են ներկայացրել և գտնվում են համաձայնեցման փուլում»,- նշեցին ընկերությունից:

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։

www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1300 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։

MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։

«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը: --0--