Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+21

Հայաստանում արտադրված դեղերի ծավալը բավարարում է տեղական պահանջարկի միայն 10-12%–ը. նախարար

05.11.2012, 20:42
Հայաստանում արտադրված դեղերի ծավալը բավարարում է տեղական պահանջարկի միայն 10-12%–ը, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Հայաստանում արտադրված դեղերի ծավալը բավարարում է տեղական պահանջարկի միայն 10-12%–ը. նախարար
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված դեղերի ծավալը բավարարում է տեղական պահանջարկի միայն 10-12%–ը, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Դումանյանը նշեց, որ մնացած 88-90%–ը լրացվում է ներկրվող դեղամիջոցների հաշվին։

Լրագրողներին հարցին, թե հայ արտադրողները երբ կկարողանան բավարար քանակով լրացնել տեղի շուկայի պահանջարկը, նախարարը նշեց, որ այդ հարցը պետք է ուղղել արտադրողներին, «սակայն, բնականաբար, ես կուզեի, որ մենք ունենայինք սեփական արտադրություն, և մենք կարողանայինք արտադրանք արտահանել»։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում դեղագործական արտադրանքի արտադրությունն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5,3 տոկոսով և ընթացիկ գներով կազմել շուրջ 2,7 մլրդ դրամ:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում իրացվել է ավելի քան 2,6 մլրդ դրամ գումարի դեղագործական արտադրանք (2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 12,3 տոկոսանոց աճ), այդ թվում նաև 935,2 մլն դրամի արտադրանք է իրացվել ԱՊՀ երկրներում:

«Առանց փողկապի» հանդիպմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Միջոցառումը կազմակերպվել է Դեղ արտադրողների և ներմուծողների միության, ՀՀ առողջապահության նախարարության և էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC/USAID) աջակցությամբ: ($1 – 405,96 դրամ): –0-