Հայաստանում այս տարի մի շարք գիտական միջազգային մրցույթներ կանցկացվեն
20.03.2013,
15:55
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/.

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013թ.–ին մի շարք գիտական միջազգային մրցույթներ կանցկացվեն, տեղեկացրեց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
«Մենք «Սկոլկովո» ռուսական հիմնադրամի հետ համագործակցության համաձայնագիր ենք ստորագրել, նախատեսում ենք հայ–ռումինական և հայ–բելառուսական գիտական, ինչպես նաև ներհանրապետական գիտական մրցույթներ անցկացնել»,– չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառներում գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ, որին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց ռեժիմով` մինչև 2013 թվականի մարտի 24-ը ներառյալ։
2013թ.–ի հեռանկարային ծրագրերի թվում Հարությունյանը նաև նշեց կիրառական նախագծերի բնույթի հետազոտական նախագծերի մրցույթը, որոնց ֆինանսավորումը կանցկացվի մասնավոր հատվածների հետ համաֆինանսավորման սկզբունքով, ինչպես նաև ասպիրանտների հետազոտությունների աջակցությանն ուղղված մրցութը։
Խոսելով 2012թ.–ի մրցութային ծրագրերի արդյունքների ամփոփման մասին` Հարությունյանը նկատեց, որ 25 ասպիրանտներ ֆինանսավորում են ստացել «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր–2012»–ի շրջանակներում, 10 հայտեր հայ–գերմանական համատեղ մրցույթի շրջանակներում ֆինանսավորման երաշխիք են ստացել։
Հարությունյանն ընդգծեց, որ չնայած առկա խնդիրներին` Հայաստանի գիտական ոլորտը շատ է առաջ ընթացել, և աշխարհում աճել է հայ գիտնականների և փորձագետների նկատմամբ վստահությունը։ –0–