Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում գործազրկության մակարդակը 16%–ով նվազել է միգրացիայի աճի հաշվին. թերթ

18.01.2013, 13:59
Հայաստանում գործազրկության մակարդակը 16%–ով նվազել է միգրացիայի աճի հաշվին, գրում է «Օրակարգ» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործազրկության մակարդակը 16%–ով նվազել է միգրացիայի աճի հաշվին, գրում է «Օրակարգ» թերթը։
«Վերջին երեք տարում երկիրը լքել է շուրջ 135 հազար մարդ, այն դեպքում, որ տնտեսական աճի տեմպերը 2012 թվականին աճել են 7.1 տոկոսով 2011 թվականի 4.7 տոկոսի համեմատ... Հայաստանը շարունակում է դատարկվել։ Նախորդ տարի  բացասական միգրացիոն սալդոն կազմել է 42764 մարդ»,– գրում է թերթը։

Հոդվածում նշվում է, որ 2011 թվականի համեմատ երկրից 1000 մարդ պակաս է մեկնել, սակայն պետք է հաշվի առնել, որ 2012 թվականին Սիրիայի դեպքերի հետևանքով շուրջ 6 հազար սիրիահայ փախստական է օթևան գտել Հայաստանում։ «Արդյունքում ստացվում է, որ 2012 թվականին Հայաստանն ավելի շատ մարդ է լքել, քան 2011 թվականին»,– գրում է թերթը։
 
Վերջին տասը տարիների ցուցանիշների համաձայն, Հայաստանից տարեկան արտագաղթում է միջինը 20-25 հազար մարդ։ 2010 թվականին Հայաստանից արտագաղթել է 46.7 հազար մարդ։-0-