Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում հեպատիտ С–ի վերաբերյալ վիճակագրություն չի տարվում. ՀԿ-ներ

24.07.2013, 15:23
Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ չորեքշաբթի անցկացրեցին հայկական իշխանությունների և հասարակության ուշադրությունը հեպատիտ С–ով հիվանդների խնդիրներին  հրավիրելուն ուղղված ակցիաներ` Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախաշեմին, որն անցկացվում է հուլիսի 28–ին։
Հայաստանում հեպատիտ С–ի վերաբերյալ վիճակագրություն չի տարվում. ՀԿ-ներ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ չորեքշաբթի անցկացրեցին հայկական իշխանությունների և հասարակության ուշադրությունը հեպատիտ С–ով հիվանդների խնդիրներին  հրավիրելուն ուղղված ակցիաներ` Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախաշեմին, որն անցկացվում է հուլիսի 28–ին։

Ինչպես լրագրողներին հայտնեց «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության ղեկավար Անի Հարությունյանը, ակցիաների շրջանակներում հանդիպում է անցկացվել Հայաստանի առողջապահության նախարարությունում, որտեղ նրանց հայտնեցին, որ ներկայում տարվում է միայն հեպատիտ А կամ В–ով հիվանդների հաշվառում, իսկ հեպատիտ С–ով հիվանդների մասին տվյալներ չկան, իսկ նախարարությունն առայժմ նոր է ծրագրում համապատասխան փոփոխություններ կատարել։ 

«Չկան թվեր, չկան մարդիկ, չկա պրոբլեմ»,– իր հերթին հայտնեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մադոյանը։

Մադոյանը նշեց, որ թեև իրենք չունեն տվյալներ հեպատիտ С–ով հիվանդների թվի մասին, սակայն թմրամոլների մի խմբի (ռիսկի խմբում գտնվող) հարցման ժամանակ պարզվել է, որ խմբի 80 տոկոսը հիվանդ է հեպատիտ С–ով։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ հեպատիտ С–ի բուժման գինը ստիպում է պետությանը լռել այդ խնդրի մասին, իսկ հիվանդներին, ովքեր բուժման միջոցներ չունեն, իրենց հիվանդության մասին։

Հարությունյանը նշեց, որ, օրինակ, «Հոֆման լյա Ռոշ» դեղագործական ընկերության դեղամիջոցներով բուժման կուրսը Հայաստանում արժե 16 հազար դոլար, և միջին աշխատավարձով ապրող քաղաքացին չի կարող դա իրեն թույլ տալ։

Նրա խոսքով` հաշվի առնելով, որ Հայաստանում հեպատիտ С–ի բուժման համար դեղեր արտադրող դեղագործական ընկերությունների թվում ներկայացուցչություն ունի միայն «Հոֆման լյա Ռոշը», նրանք ակցիա են անցկացրել ներկայացուցչության առջև, ինչպես նաև հանդիպել են ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստանում հեպատիտ С–ով հիվանդների խնդիրները։

Մադոյանն իր հերթին ավելացրեց, որ, թեև դեղագործական ընկերությունները հիմնավորում են դեղերի բարձր գները դրանց մշակման մեծ ծախսերով և դրանց արտադրման բարձր ինքնարժեքով, սակայն ինքը վստահ է, որ այս տարիներին ընկերությունները ոչ միայն ծածկել են իրենց ծախսերը, այլ նաև գերշահույթ են ունեցել։ -0-