Հայաստանում կարագի ու կաթնային յուղերի ներկրումը 2012 թվականին ավելացել է 48,6%–ով և 21,4 մլն դոլար կազմել
11.07.2013,
10:39
Հայաստանում կարագի ու կաթնային յուղերի ներկրումը 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ավելացել է 48,6%–ով և 21,4 մլն դոլար կազմել, տեղեկացնում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կարագի ու կաթնային յուղերի ներկրումը 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ավելացել է 48,6%–ով և 21,4 մլն դոլար կազմել, տեղեկացնում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Ընդ որում` նախորդ տարի ներկրվել է շուրջ 4907,4 տոննա կարագ ու կաթնային յուղեր` 2011 թվականին ներկրված 4540,2 տոննայի դիմաց։
ԱՎԾ տվյալների համաձայն` 2012 թվականին Հայաստանից կարագի արտահանումը կազմել է 0.1 տոննա (300 դոլար), իսկ 2011-ին արտահանում չի եղել։-0-