Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանում մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանություն է հայտնաբերվել մի շարք սննդամթերքում

27.09.2012, 19:13
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչությունը հայկական շուկայում անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել է մի շարք մթերքներ, որոնք չեն համապատասխանում Հայաստանի կառավարության սահմանած մանրէաբանական ցուցանիշների չափանիշներին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչությունը հայկական շուկայում անցկացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել է մի շարք մթերքներ, որոնք չեն համապատասխանում Հայաստանի կառավարության սահմանած մանրէաբանական ցուցանիշների չափանիշներին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այսպես, ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող (150գ չափածրարված) «Վիտանի» սփրեդը (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր),  ինչպես նաև «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող ջնարակապատ պանրիկը (խմորասունկ, բորբոսասունկ) մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերը ունեն շեղում մանրէաբանական ցուցանիշներով (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել): 

Պետտեսչությունը կոչ է անում սպառողներին զերծ մնալ վերոնշյալ սննդամթերքի գնումից մինչև նշված խախտումների վերացումը։ -0-