Հայաստանում նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները. նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մտադիր ենք բարձրացնել ավելի քան 80 հազար քաղաքացու կենսաթոշակները, նախօրեին մամուլի ասուլիսում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
«Հայաստանում կան թոշակառուներ, ովքեր շատ ցածր կենսաթոշակներ են ստանում աշխատանքային անբավարար ստաժի պատճառով։ Նրանք այն քաղաքացիներն են, ովքեր կենսաթոշակի տարիքի են հասել, բայց այս կամ այն պառճառով ստանում են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր թոշակ։ Կուտակային կենսաթոշակային համակարգն ուղղված է այս խնդրի լուծմանը»,– ասաց Թանդիլյանը։
Նրա խոսքով, այդ քայլերն ուղղված են նրան, որ Հայաստանում չլինեն ծայրահեղ աղքատ համարվող մարդիկ։
«Մենք պետք է հասկանանք, որ մեր երկրի վրա քաղաքացիների նվազագույն կենցաղային կարիքների բավարարման երաշխավորման պարտավորությունը։ Մենք կսահմանենք նվազագույն կենսաթոշակի նշաձողը, որը բարձր կլինի մոտ 23 հազար դրամ կազմող նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից»,– ասաց Թանդիլյանը։ -0-