Հայաստանում քամու էներգիայի ներուժը տասն անգամ գերազանցում է ՀԱԷԿ–ի հզորությունը. մոնիթորինգ
10.06.2013,
18:12
«Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության մոնիթորինգի տվյալների համաձայն` Հայաստանում քամու էներգիայի ներուժը բոլոր ռեսուրսների օգտագործման դեպքում կկազմի 10 հազար ՄՎտ, ինչը տասն անգամ շատ է Հայկական ատոմակայանի արտադրած էներգիայից, հայտնեց «Մաքուր էներգիա» կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. «Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության մոնիթորինգի տվյալների համաձայն` Հայաստանում քամու էներգիայի ներուժը բոլոր ռեսուրսների օգտագործման դեպքում կկազմի 10 հազար ՄՎտ, ինչը տասն անգամ շատ է Հայկական ատոմակայանի արտադրած էներգիայից, հայտնեց «Մաքուր էներգիա» կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը։
«Առավելագույն արդյունավետության հասնելու համար քամու էներգիայով աշխատող կայանները պետք է տեղակայված լինեն բարձրադիր վայրերում, և դրանց կառուցումը բավականին բարդ է»,– ասաց Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա հայտնեց, որ Հայաստանում առայժմ քամու էներգիայով միայն մեկ կայան է գործում Հայաստանի Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքում, սակայն կան նոր կայանների կառուցման նախագծեր։
Վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետ Հայկ Շեքյանի խոսքով, քամու էներգիայով աշխատող կայանի կառուցումը` նոր անհրաժեշտ սարքավորումներով հանդերձ, կարժենա մոտ 1.5 մլն դոլար` մեկ ՄՎտ–ի հաշվարկով, ինչը բավականին թանկ է Հայաստանի համար։
«Կա նաև արևմտաեվրոպական երկրներից ներկրվող սպառված տուրբինների օգտագործման պրակտիկա, ինչը մի քանի տասնյակ անգամ էժան է` 300-400 հազար դոլար` կախված երկրից և մաշվածության մակարդակից»,– ասաց Շեքյանը։
Հայկ Խաչատրյանի խոսքով` խոշոր կայանները կարող են նաև բավականին լուրջ վնաս հասցնել Հայաստանի շրջակա միջավայրին, աշխատող հողմաղացները մինչև 2 Հց ուլտրաձայն են արձակում, ինչը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ։ Այդ պատճառով ԱՄՆ–ի խոշոր կայանները, ըստ նրա, զբաղեցնում են մի քանի հազար հեկտար տարածություն, ինչն անհնարին է Հայաստանի պայմաններում։
Բոլոր գործոնների, ինչպես նաև պետության կողմից մեկ կՎտ.ժ–ի համար 42 դրամի հողմէներգիայի սահմանված սակագինը հաշվի առնելով` Խաչատրյանը նշեց, որ ավելի նպատակահարմար է արեգակնային էներգիայի օգտագործումը։
Հայաստանում էներգիայի արդյունավետ աղբյուրները, Խաչատրյանի խոսքով, կենսավառելիքն է և ջերմային աղբյուրների էներգիան։
«Այսօր իրագործման փուլում է Նուբարաշենի աղբանոցի ճապոնական նախագիծը, որը նույնպես կարող է էներգիայի աղբյուր լինել»,– ասաց նա` նշելով, որ տվյալներ չունի այդ նախագծի արդյունավետության մասին, քանի որ այդ ոլորտում առայժմ մոնիթորինգ չի կատարվել։
Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը: Առայժմ խոսվում է 100 Մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկ կառուցելու մասին։ Հայաստանում Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարության արժեքը կկազմի շուրջ 5 մլրդ դոլար:
ՀՀ կառավարությունն ընթացիկ տարվա ապրիլին երկարաձգեց Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետը: Կառավարական որոշման մեջ նշվում է, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման լիցենզիան տրվել է 2011թ.-ին՝ 10 տարի ժամկետով, սակայն, ըստ շահագործման պայմանների, դրա ժամկետը լրանում է 2016թ.-ի սեպտեմբերի 1-ին: -0-