Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում յուրաքանչյուր յոթերորդ զույգն անպտղության խնդիր ունի. փորձագետ

20.11.2012, 14:18
Հայաստանի յուրաքանչյուր յոթերորդ ամուսնական զույգը տառապում է անպտղությամբ, ասաց Հայաստանի Վերարտադրողական առողջության ասոցիացիայի  ղեկավար (ՀՎԱԱ), Հայաստանի պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Հայաստանում յուրաքանչյուր յոթերորդ զույգն անպտղության խնդիր ունի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի յուրաքանչյուր յոթերորդ ամուսնական զույգը տառապում է անպտղությամբ, ասաց Հայաստանի Վերարտադրողական առողջության ասոցիացիայի  ղեկավար (ՀՎԱԱ), Հայաստանի պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
«Հայաստանում անպտղության ցուցանիշը կազմում է 16-18 տոկոս, այն ավելի բարձր է, քան զարգացած երկրներում, և անմիջականորեն ազդում է երկրի ժողովրդագրության վրա»,- երեքշաբթի ասաց նա:

Համբարձումյանի խոսքով, միաժամանակ, անպտղության տոկոսը զգալիորեն կրճատվել է Հայաստանում, «դեռ տասը տարի առաջ այն կազմում էր 28 տոկոս»:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր կնոջը 1,36 երեխա է բաժին ընկնում, մինչդեռ մեկ ամուսնական զույգի սովորական վերարտադրման համար անհրաժեշտ է, որ այդ ցուցանիշը կազմի 2, իսկ բնակչության աճի ապահովման համար՝ 3 երեխա:

Ըստ նրա, ընտանիքում երեխաների բացակայության դեպքերի 50 տոկոսը կնոջ անպտղության հետևանք է, 30-40 տոկոս դեպքերում՝ տղամարդկանց, 10-20
տոկոս դեպքերում՝ երկու ամուսինների առողջական խնդիրների պատճառով:
 
ՀՎԱԱ ղեկավարի տեղակալ Կարինե Պոպունցը նշեց, որ Հայաստանի մարզերում անպտղության տոկոսն ավելի բարձր է` անպտղությունը բուժելու ուղղությամբ մասնագիտացած բժշկական հաստատությունների բացակայության պատճառով:

«Վերարտադրողական առողջության ասոցիացիան զբաղվում է այդ խնդրով, և առաջիկայում Գորիսում ու Գյումրիում կբացվեն այդպիսի կենտրոններ: Արցախում մենք արդեն բացել ենք վերարտադրողական առողջության կենտրոն»,- ասաց նա:

Անպտղությունից բուժվելու մակարդակը Հայաստանում բավականին բարձր է և կազմում է 70-75 տոկոս:

Պոպունցը նշեց, որ Հայաստանում գրանցվում է տարեկան շուրջ 9 հազար անպտղության դեպք, սակայն միայն զույգերի միայն 20 տոկոսն է որոշում արհեստական բեղմնավորում կատարել, որի արժեքը տատանվում է 3,5-5 հազար դոլարի սահմաններում: Բարդությունները, նրա խոսքով, կապված են նաև այն փաստի հետ, որ միայն 40-50 տոկոս դեպքերում է այս մեթոդը դրական արդյունք տալիս հենց առաջին  անգամից:

Փորձագետները նշում են, որ Հայաստանում անպտղության բարձր մակարդակի պատճառ են սթրեսները, հայ կանանց շրջանում արհեստական վիժեցման բարձր մակարդակը, սոցիալական խնդիրները և այլ գործոններ: -0-