Հայաստանում ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակը 2012թ.-ին կտրուկ կրճատվել է. փորձագետ
17.12.2012,
15:05
Հայաստանում ԶԼՄ-ների դեմ ներկայացված դատական հայցերի քանակը 2012թ.-ին կտրուկ կրճատվել է, երկուշաբթի լրագրողներին ասաց Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան Արա Ղազարյանը:
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԶԼՄ-ների դեմ ներկայացված դատական հայցերի քանակը 2012թ.-ին կտրուկ կրճատվել է, երկուշաբթի լրագրողներին ասաց Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան Արա Ղազարյանը:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը, որի կազմում ընդգրկված է հինգ փորձագետ, այդ թվում` հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Արամ Աբրահամյանը և Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, ստեղծվել է 2010թ.-ի մայիսին:
«Դիտարկման արդյունքների համաձայն, որը մենք սկսեցինք անցկացնել Խորհրդի ստեղծումից անմիջապես հետո, 2010թ.-ի հունիսից մինչ օրս Հայաստանում 52 դատական հայց է ներկայացվել ԶԼՄ-ների դեմ, իսկ 2012թ.-ի հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում` ընդամենը 15: Միաժամանակ վերջին մի քանի ամիսների ընթացքում ընդհանրապես որևէ հայց չի ներկայացվել»,-ասաց Ղազարյանը:
Փորձագետը նշեց նաև, որ 2010թ.-ի հունիսից մինչև 2012թ.-ի հոկտեմբեր ԶԼՄ-ների դեմ ուղղված դատական հայցերի միջոցով փոխհատուցումների գումարը կազմել է շուրջ 130 մլն դրամ, սակայն դատարանը բավարարել է այդ գումարի ընդամենը 8,6 տոկոսը:
Ըստ Ղազարյանի` ԶԼՄ-ների նկատմամբ դատական հայցերի քանակի կրճատմանը նախևառաջ նպաստում են իրենց իրավունքների և պարտականությունների մասին զանգվածային լրատվամիջոցների իրազեկման մակարդակի աստիճանական բարձրացումը և նրանց կողմից այս կամ այն իրադարձության դեպքում բարոյական էթիկական նորմերի պահպանումը:
Ինչպես նշեց Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանը, Խորհրդի հիմնական նպատակն է Հայաստանում խոսքի ազատության ապահովումը, հանրապետությունում դեմոկրատական իդեալների ներմուծումը, ինչպես նաև դատական հայցերի լուծման հարցում տեղական ԶԼՄ-ների աջակցումը: (1$ - 406,6 դրամ): -0-