Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք․ 208 մարդ առողջացել է

20.07.2020, 11:46
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք․ 208 մարդ առողջացել է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք․ 208 մարդ առողջացել է

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34981 դեպք, որոնցից 23502-ն` առողջացած, 650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 147108 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 104 նոր դեպք և 208 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 209 է:-0-