Рейтинг@Mail.ru
USD
374.48
EUR
440.95
RUB
4.9443
GEL
139.08
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում դեղերի ներմուծումը և իրացումը չեն ազատվի ԱԱՀ–ից

14.09.2017, 16:21
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հերթական նիստի ժամանակ հրաժարվել է ԱԱՀ–ից ազատել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք դեղամիջոցներ են ներմուծում  և իրացնում։

 Հայաստանում դեղերի ներմուծումը և իրացումը չեն ազատվի ԱԱՀ–ից
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հերթական նիստի ժամանակ հրաժարվել է ԱԱՀ–ից ազատել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք դեղամիջոցներ են ներմուծում  և իրացնում։

«Այդ նախաձեռնության նպատակը դեղամիջոցների գների իջեցումն է։ Մենք դա աննպատակահարմար ենք համարում, քանի որ իրականացվող դեղերի վրա այսպես թե այնպես տարածվելու է ԱԱՀ։ Հետևաբար, դա կարող է անհամապատասխանություն առաջացնել շուկայում և չի նպաստի դեղերի գների իջեցմանը», – ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, նույն արտադրողները դեղերը գնում են երկրում, և նրանց արժեքի մեջ արդեն ներարված է ԱԱՀ, հետևաբար, դա մտնում է դեղի ինքնարժեքի մեջ։ 

«Դա նաև չի փաստում այն մասին, թե դեղերի իրացման ազատումն ԱԱՀ–ից կնպաստի դեղերի գների իջեցմանը», – ավելացրել է Ջանջուղազյանը։ –0–