Երևանում ներկայացվել է Հայաստանի Hayq նոր քարտեզը
29.12.2014,
16:11
Հայաստանի Hayq նոր քարտեզը, որը մշակել է քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանն Instigate ընկերության հետ համագործակցությամբ, ներկայացվել է երկուշաբթի Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Hayq նոր քարտեզը, որը մշակել է քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանն Instigate ընկերության հետ համագործակցությամբ, ներկայացվել է երկուշաբթի Երևանում։
Ինչպես նշեց Instigate ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը, նոր քարտեզի ստեղծման հիմնական նպատակը բնակչության տարբեր շերտերին, այդ թվում, դպրոցականներին և համապատասխան բուհերի ուսանողներին, Հայաստանն ու Արցախը բաժանող սահմանների բացակայությամբ քարտեզից օգտվելու հնարավորություն ընձեռելն է։
«Շատ կարևոր է, որ այդ քարտեզը տարածում ունենա հայկական դպրոցներում»,– ընդգծեց նա։
Քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանն իր հերթին ընդգծեց, որ Hayq քարտեզի կազմումը մեկ քայլ առաջ է հայկական քարտեզագրության համար։
«Դա շատ կարևոր գործ է, և պետությունը պետք է հանդես գա որպես նախաձեռնող»,– ընդգծեց նա։
Քարտեզագիրը հայտնեց նաև, որ մտադիր է պատմական Հայաստանի ողջ տարածքի քարտեզ և ատլաս կազմել։ «Դա կլինի աննախադեպ գործ, կվերականգնվեն բոլոր պատմական տեղանունները»,– ավելացրեց նա։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ընդգծեց, որ Hayq քարտեզն ամբողջովին հիմնված է Հայաստանի անկախության հռչակագրի վրա։
«Այդ քարտեզով մենք ցույց ենք տալիս, որ չենք ենթարկվում այն ուժերին, որոնք գծում են արհեստական սահմանները»,– ընդգծեց նա։ -0-