Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Մարդկային կապիտալի համաշխարհային վարկանիշում Հայաստանը 30 կետով բարելավել է իր դիրքը

15.05.2015, 13:48
Մարդկային կապիտալի` 2015 թվականի վարկանիշում Հայաստանը 43–րդ հորիզոնականն է զբաղեցնում է 124 երկրների ցանկում։ Վարկանիշն ամեն տարի կազմում են Համաշխարհային տնտեսական համաժողովի վերլուծաբանները և արդյունքները հրապարակում են «The Human Capital Report 2015» զեկույցում։
Մարդկային կապիտալի համաշխարհային վարկանիշում Հայաստանը 30 կետով բարելավել է իր դիրքը
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Մարդկային կապիտալի` 2015 թվականի վարկանիշում Հայաստանը 43–րդ հորիզոնականն է զբաղեցնում է 124 երկրների ցանկում։ Վարկանիշն ամեն տարի կազմում են Համաշխարհային տնտեսական համաժողովի վերլուծաբանները և արդյունքները հրապարակում են «The Human Capital Report 2015» զեկույցում։

The Human Capital Report–ի` 2013 թվականի զեկույցում Հայաստանը 122 երկրների ցանկում զբաղեցնում էր 73–րդ տեղը։ Այսինքն` 2015 թվականի զեկույցում Հայաստանը բարձրացել է 30 կետով, իսկ մարդկային կապիտալի ցուցիչը կազմել է 72.50։

Միաժամանակ 55-64 տարեկան տարիքային խմբում Հայաստանը զբաղեցրել է 23–րդ տեղը, 65 տարեկանից բարձր անձանց խմբում` 21–րդ տեղը։ Մինչև 15 տարեկան տարիքային խմբում Հայաստանը զբաղեցրել է 46–րդ տեղը, 15-24 տարեկանների խմբում` 61–րդ տեղը, իսկ 25-54 տարեկանների խմբում` 50–րդ տեղը։

Զեկույցի համաձայն, ԱՊՀ երկրներից առավել բարձր հորիզոնականում է Ռուսաստանը` 26–րդ տեղ։ Այնուհետև հաջորդում են Ուկրաինան (31), Ղազախստանը (37), Ղրղըզստանը (44), Ադրբեջանը (63), Տաջիկստանը (65) և Մոլդովան (71)։

ՀՏՖ վարկանիշի առաջին հորիզոնականներում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան։ Վարկանիշի աութսայդերներն են` Մավրիտանիան, Չադը և Եմենը։

Վարկանիշում ընդգրկված է ընդամենը 124 երկիր։ Երկրների դասակարգումն իրականացվում է 46 ցուցանիշների համախառն վերլուծության, այդ թվում` կենսամակարդակի, գրագիտության, կրթության, աշխատուժի որակավորման, բնակչության կյանքի տևողության և մի շարք այլ սկզբունքների հիման վրա։ Գնահատվում են ինչպես մարդկային կապիտալի ընդհանուր ցուցանիշները, այնպես էլ` տարիքային տարբեր խմբերի պարամետրերը։ -0-