Հայ–բրիտանական գիտական համագործակցությունը կբացի հայկական գիտության ներուժը. փորձագետ
24.06.2013,
14:36
Ռուսաստանում Բրիտանիայի դեսպանատան առընթեր Գիտության և նորարարությունների կենտրոնի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև գիտական համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանի գիտական ներուժի բացահայտմանը և օգտագործմանը, կարծում է Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում Բրիտանիայի դեսպանատան առընթեր Գիտության և նորարարությունների կենտրոնի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև գիտական համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանի գիտական ներուժի բացահայտմանը և օգտագործմանը, կարծում է Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանը։
Պրոֆեսորը երկուշաբթի ներկա է գտնվել ԳԱԱ–ի կլոր սեղանին, որի ընթացքում քննարկվել են Ռուսաստանում Բրիտանիայի դեսպանատանն առընթեր Գիտության և նորարարությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ–ի ներկայացուցիչների միջև գիտության ոլորտում համագործակցության հարցերը։
«Ֆիզիկայի և քիմիայի ոլորտում հայ գիտնականները մեծ ներուժ ունեն, նրանք տաղանդավոր են, և նրանց գիտական մոտեցումը կարող է օգտակար լինել։ Ես կարծում եմ նաև, որ երիտասարդ հայ ուսանողները կարող էին Բրիտանիա ժամանել վերապատրաստման և ձեռք բերած փորձով Հայաստան վերադառնալ», լրագրողներին ասաց Ղազարյանը։
Պատասխանելով համագործակցության հնարավոր ուղղությունների մասին հարցին` պրոֆեսորը տեղեկացրեց, որ պատրաստվում է համագործակցել ԳԱԱ–ին առընթեր Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) հետ։
«Ես մտադիր եմ համագործակցել կենտրոնի հետ դեղագործական արդյունաբերության բնագավառում, ինչպես նաև ախտորոշման ոլորտում բուժզննման ուղղությամբ, որը շատ օգտակար կլինի հայ գիտնականների համար»,– նշեց Ղազարյանը։
Ըստ Ղազարյանի` Ռուսաստանում Բրիտանիայի դեսպանատանն առընթեր Գիտության և նորարարությունների կենտրոնը զբաղվում է երկրների միջև գիտական կապերի հաստատմամբ։ Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` պրոֆեսորն ընդգծեց, որ կապեր հաստատելուց հետո հնարավոր է Քիմիայի թագավորական միությունից և մյուս եվրոպական կազմակերպություններից գիտական նախագծերի համար ֆինանսավորման ներգրավումը։
ՀՀ ԳԱԱ ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին հույս հայտնեց, որ Հայաստանը կներգրավվի բրիտանական կողմի հետ համագործակցության մեջ։ Նա ընդգծեց, որ վերջին նորարարությունների հաջող ներկայացման դեպքում համագործակցությունը շարունակական կլինի և արդյունքներ կտա։ –0–