Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Հայկական գետերը հիմնականում դասվում են մաքրության 2-3–րդ կարգը` 5–միավորանոց համակարգով

14.11.2013, 18:07
Հայկական գետերը հիմնականում դասվում են մաքրության 2-3–րդ կարգը` 5–միավորանոց համակարգով, հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Լիանա Մարկարյանը։
Հայկական գետերը հիմնականում դասվում են մաքրության 2-3–րդ կարգը` 5–միավորանոց համակարգով
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայկական գետերը հիմնականում դասվում են մաքրության 2-3–րդ կարգը` 5–միավորանոց համակարգով, հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Լիանա Մարկարյանը։
Նա նշեց, որ 2007 թվականին կառավարության ընդունած նորմատիվ նոր համակարգի համաձայն, գետերի մաքրության դասակարգումն ընդգրկում է 5 կատեգորիա, որոնցում առաջինն ամենամաքուրն է, իսկ 5–րդը` առավել աղտոտված։

«Դիտարկման արդյունքով` մեր գետերը հիմնականում մաքրության 2-3–րդ կարգն են դասվում, և շատ քիչ են գետերի` 4–րդ կամ 5–րդ կարգը դասվող  հատվածները»,– հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մարկարյանը։

Նա ավելացրեց, որ աղտոտվածության 5–րդ կարգին հանգեցնում են հիմնականում կոյուղաջրերը, որոնք մաքրող շինությունների բացակայության կամ անբավարար վիճակի պատճառով լցվում են ջրավազանները։

Գետերի աղտոտվածության մեկ այլ գլխավոր պատճառը ջրում ծանր մետաղների պարունակությունն է` լեռնահանքային արդյունաբերության գործունեության հետևանքով, ասաց Մարկարյանը։ -0-