Հայկական հասարակության ապահովված շերտերը հինգ անգամ ավել են պարենամթերք օգտագործում, քան անապահովները. հետազոտություն
09.10.2012,
15:36
ՀՀ բնակչության բարձր եկամուտներ ունեցող սոցիալական խմբերը հինգ անգամ ավել են պարենամթերք օգտագործում, քան բնակչության ամենաաղքատ շերտերը, տեղեկացրեց Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) փորձագետ Ելենա Մանուկյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ բնակչության բարձր եկամուտներ ունեցող սոցիալական խմբերը հինգ անգամ ավել են պարենամթերք օգտագործում, քան բնակչության ամենաաղքատ շերտերը, տեղեկացրեց Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) փորձագետ Ելենա Մանուկյանը։
«Հատկապես դա վերաբերում է մրգերի, մսամթերքի և կարագի օգտագործմանը»,– ասաց Մանուկյանը` ներկայացնելով «Գներ և խոցելիություն» հետազոտությունը, որն իրականացվել է EDRC–ի կողմից` Oxfam բրիտանական կազմակերպության հայկական գրասենյակի հետ համատեղ։
Ըստ նրա` նման հարաբերակցությունը բարձր ցուցանիշներ է ցուցադրում նաև էժան մթերքների ուղղությամբ, օրինակ` կարտոֆիլի և հացաբուլկեղենի։
Այսպես, հետազոտության համաձայն, մասնավորապես բնակչության ամենաաղքատ խմբում մսամթերքի օգտագործման մակարդակը զիջում է Առողջապահության նախարարության կողմից սահմանված նվազագույն նորմային` բնակչության մեկ շնչի դիմաց 2 կգ-ով, իսկ միջին խմբերում` 1,5 կգ–ով։
Հետազոտության համաձայն, որն իրականացվում է Oxfam «GROW» (Աճ) համաշխարհային քարոզարշավի շրջանակներում, 2012թ.–ի առաջին կիսամյակի վեց ամիսներից չորսի ընթացքում գերակշռել է գնանկումը, որի հետևանքով հունիսին գների ընդհանուր մակարդակը 0,4 տոկոսով ցածր է եղել 2011թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից։ Արդյունքում` առաջին կիսամյակի արդյունքներով միջին գնաճը կազմել է 2,2 տոկոս` 2011թ.–ի դեկտեմբերի 9,9 տոկոսի դիմաց։
«Դրա հիմնական պատճառը պարենամթերքի ուղղությամբ սեզոնային գնանկումն է, սակայն, ոչ պարենային մթերքներն ու ծառայությունները թանկացել են։ Այսպես, Հայաստանում գնաճի վարքը մեծ մասամբ պայմանավորված է պարենամթերքի շուկայում գնային զարգացումներով»,– ասաց Մանուկյանը։
Փորձագետը նշեց, որ Հայաստանում կիրառվող պաշտոնական մեթոդոլոգիայի համաձայն, պարենամթերքը կազմում է ընդհանուր գնաճի 53,5 տոկոսը, 30,8 տոկոսը բաժին է հասնում ծառայությունների սակագների մասնաբաժնին, իսկ մնացած 15,7 տոկոսը` ոչ պարենային մթերքներին։ –0–