Հայկական մեդիայի ավելի քան 160 ներկայացուցչներ խոսնակից պահանջում են քաղաքական գնահատական տալ անտաշ պատգամավորի արարքին
21.12.2012,
18:12
Լրագրողները ԱԺ փոստարկղ են գցել 160-ից ավելի լրագրողների ստորագրությամբ նամակ՝ ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որում պահանջվում է քաղաքական գնահատական տալ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Մհեր Սեդրակյանի արարքին, ով վիրավորել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանին` մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լրագրողները ԱԺ փոստարկղ են գցել 160-ից ավելի լրագրողների ստորագրությամբ նամակ՝ ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որում պահանջվում է քաղաքական գնահատական տալ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Մհեր Սեդրակյանի արարքին, ով վիրավորել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանին` մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ։
Դեկտեմբերի 19–ին համացանցում տարածվել էր մի աղմկալի տեսանյութ, որում Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպառնում է «Ա1+» ընկերության լրագրողին։«Ա1+»-ի լրագրողը փորձում է հարց տալ պատգամավոր Մհեր Սեդրակյանին։
Արդեն Ազգային ժողով ուղղած նամակում ասվում է բազմաթիվ դեպքերի մասին, երբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները «մեղմ ասած, անվայել վարք են դրսևորել լրագրողների նկատմամբ»:
«Մհեր Սեդրակյանի դեպքը միայն թարմ օրինակ է, որը լցրել է մեր՝ ներքոստորագրյալ լրագրողներիս համբերության բաժակը: Մենք մեր աշխատանքներն իրականացնելիս հաճախ շփվում ենք նման պատգամավորների հետ, ովքեր հասարակ, մարդկային շփման կանոններին չեն տիրապետում»,– նշվում է փաստաթղթում։
Նամակի հեղինակները նշել են, որ գուցեև պատգամավոր Սեդրակյանի արարքը համադրելի է ՀՀ Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածին: Սա մասնագետների, տվյալ դեպքում՝ իրավապահների խնդիրն է։
«Հուսով ենք՝ այս հարթությունում ևս կտրվեն հստակ պատասխաններ»,– նշվում է փաստաթղթում։
Անշուշտ, ասվում է նամակում, ամեն մարդ իր արածների համար առաջին հերթին ինքն իր առաջ է պատասխանատու: Թե ինչպիսին կլինեն արարքը և ի հետևանք՝ պատասխանը, իհարկե, կախված է տվյալ անձի տեսակից, կրթական մակարդակից ու դաստիարակվածության աստիճանից:
«Բայց լրագրողների հետ «շփման» վերոնշյալ դեպքերի կրկնելիությունը պայմանավորված է նաև ամենաթողությամբ...»,–ընդգծվում է նամակում։
«Մենք չենք ակնկալում միջադեպը կամ երևույթը դատապարտող հայտարարություններ, խորին ցավի կամ ափսոսանքի արտահայտություններ: Պահանջում ենք քաղաքական գնահատական տալ կատարվածին և Ձեր՝ որպես ԱԺ նախագահի հավաստիացումը, որ այսուհետև նմանօրինակ ոչ մի դեպք անհետևանք չի մնա, և յուրաքանչյուր ոք կստանա համարժեք պատասխան: Պահանջում ենք նաև, որ պատգամավոր Սեդրակյանն իր դեպքում գուցեև սովորական դարձած պահվածքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրի լրագրող Արշակյանից»,– ընդգծվում է խոսնակին ուղղված դիմումի մեջ։
Հակառակ դեպքում ԶԼՄ–ների ներկայացուցիչները խնդրել են հրապարակել այն պատգամավորների ցուցակը, որոնց հարց ուղղելու ողջ պատասխանատվությունը՝ իր հետևանքներով հանդերձ, ընկնում է բացառապես լրագրողների վրա։ –0–