ՀԷՑ–ը չի երաշխավորում, որ կկատարի իր պարտավորությունները, եթե հաստատվի կարգավորիչի առաջարկած սակագինը
16.06.2015,
21:43
Այն դեպքում, եթե Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության սակագնային հայտի մասին որոշման նախագիծը, ընկերությունը չի կարող երաշխավորել որակի անհրաժեշտ պահանջների կատարումն ու թողարկվող հոսանքի, ինչպես նաև ներդրումների հուսալիությունը` ուղղված տրամադրվող ծառայությունների որակի զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի, /ԱՌԿԱ/. Այն դեպքում, եթե Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության սակագնային հայտի մասին որոշման նախագիծը, ընկերությունը չի կարող երաշխավորել որակի անհրաժեշտ պահանջների կատարումն ու թողարկվող հոսանքի, ինչպես նաև ներդրումների հուսալիությունը` ուղղված տրամադրվող ծառայությունների որակի զարգացմանը։
Այդ մասին ասվում է ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի նամակում, որը, «ԱՌԿԱ» գործակալության տեղեկություններով, նա երեքշաբթի ուղարկել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին նիստ կանցկացնի էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման նախագծի համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։
Միաժամանակ, ՀԷՑ–ի հայտի համաձայն, բնակչության համար առաջարկվում է բարձրացնել սակագինը ներկա 41,85 դրամից մինչև 58,93 դրամ 1 կՎտ/ժ համար ցերեկային ժամերին և 31,85 դրամից մինչև 48,93 դրամ 1 կՎտ/ժ համար գիշերային ժամերին։
«Որոշման այդ նախագիծը հաստատելուց հետո ընկերությունը ստիպված կլինի անհապաղ դիմել ՀԾԿՀ` ստեղծված իրավիճակում արտոնագրված գործունեություն իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով»,– ասվում է Բիբինի նամակում։
Միաժամանակ ՀԷՑ ղեկավարը հայտարարում է, որ ներկայացված մոտեցման պայմաններում, որոնց համապատասխան սակագնային որոշման նախագծում անտեսվում է տնտեսապես հիմնավորված ծախսերի զգալի մասը, ընկերությունը ստիպված է ՀԾԿՀ ուշադրությունը հրավիրել «ինչպես հատուկ պատասխանատվության վրա համապատասխան որոշում կայացնելիս, այնպես էլ հնարավոր հետևանքների, որոնց դեպքում ընկերությունը չի կարողանա կատարել իր պարտավորություններն անհրաժեշտ ծավալով»։
Բիբինի նամակում նշվում է, որ ներկայացված հայտում ընկերությունը նպատակ է հետապնդում լուծել ոչ միայն տնտեսապես հիմնավորված ծախսերի հատուցման հարցը, այլ նաև էլեկտրաէներգետիկ համակարգում առկա խնդիրները, ինչը կհանգեցնի ոլորտի առողջացմանը։
«Սակայն ուսումնասիրելով հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման և ՀԾԿՀ 2014թ.–ի հուլիսի 1–ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը և դրույթները` մենք կարող ենք փաստել, որ ՀՀ ՀԾԿՀ–ն չի դրսևորել համակարգային մոտեցում առկա խնդիրների լուծման մեջ։ Ավելին` կասկածի տակ են դրվել նաև փաստացի իրականացված ծախսերի կատարման հիմնավորումները և անհրաժեշտությունը, որի արդյունքում դրանց մի մասը չի ներառվել սակագնի հաշվարկում»,– ասվում է նամակում։
Բացի վերոնշյալ խնդիրներից` Բիբինը նշել է նաև ՀԾԿՀ–ի գործողություններում մի շարք անհամապատասխանությունները` ՀԷՑ–ի հայտը դիտարկելիս։
Հայաստանի բնակիչների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու` ՀԷՑ–ի մտադրությունը երկրում բողոքի ալիք է բարձրացրել, այդ թվում` ԶԼՄ–ների և ընդդիմադիր պատգամավորների շրջանում։ ՀԷՑ–ի կառավարման հասցեին հնչել են միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, կոռուպցիայի մեղադրանքներ։
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նույնպես կարծում է, որ ՀԷՑ ընկերության մենեջմենթում որոշակի խնդիրներ կան։ Մասնավորապես, նրա խոսքով` «Էլցանցերի» հայտում նշված են թանկարժեք ապրանքների և ծառայությունների ծախսեր (թանկարժեք ավտոմեքենաների, առանձնատների վարձակալություն)։ «Վատ մենեջմենթի կամ ենթադրաբար անփույթ աշխատանքի պատճառով ոչ մի կոպեկ չի ներառվի էլեկտրաէներգիայի սակագնում»,– ավելի վաղ հայտարարել էր Նազարյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որի գործունեության հիմնական ուղղությունն է բաշխել էլեկտրաէներգիան Հայաստանի սպառողներին, այդ թվում բնակչությանը (1 դոլարը` 478,05 դրամ)։–0–