Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

Երևանի քաղաքապետարանը ծրագրում է 2014թ.–ին երկրորդ հեծանվուղին բացել

08.05.2014, 17:42
Երևանի քաղաքապետարանը ծրագրում է 2014 թվականին բացել երկրորդ հեծանվուղին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։
Երևանի քաղաքապետարանը ծրագրում է 2014թ.–ին երկրորդ հեծանվուղին բացել
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը ծրագրում է 2014 թվականին բացել երկրորդ հեծանվուղին, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

«Մենք կարևորում ենք երկրորդ հեծանվուղու գործարկումը, քանի որ կարծում ենք, որ այն Հայաստանում հեծանվային մշակույթի հետագա զարգացման խթան կդառնա»,– ասաց նա։

Մերթարջյանն ընդգծեց, որ նոր հեծանվուղին նույնքան կարևոր նշանակություն կունենա, քանի որ կանցնի մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, այդ թվում` «Մատենադարանի» և Էրեբունի հնագիտական թանգարան–արգելոցի կողքով։

Բացի այդ, ըստ նրա, հեծանվուղու յուրաքանչյուր խաչմերուկում կլինեն մայրաքաղաքի վարչական այլ շրջաններ տանող նշումներ։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության` հեծանվուղու բացման կոնկրետ ժամկետներին վերաբերող հարցին` Մերթարջյանը նշեց, որ դրանք առայժմ չեն սահմանվել, սակայն մայիսի 20–ին Երևանի քաղաքապետարանում քննարկումներ կանցնեն այս թեմայով։

«Մենք չենք ցանկանում շտապել հեծանվուղու բացման հարցի կապակցությամբ, քանի որ մինչ այդ անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր, սակայն հույս ունենք, որ այս տարի այն արդեն կլինի»,– ավելացրեց նա։

Երևանի` մոտ 2.5 կմ երկայնության առաջին հեծանվուղին ձգվում է Օղակաձև այգու մոտով` «Առագաստ» սրճարանից մինչև զորավար Անդրանիկի արձան։ Այն բացվել է 2012 թվականի հոկտեմբերի 10–ին։ -0-