Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ առողջապահության նախարարը մտադիր է վերացնել անհարկի վճարումները ծննդատներում

28.08.2012, 16:38
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ առողջապահության նախարարը մտադիր է վերացնել անհարկի վճարումները ծննդատներում
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Պետական բյուջեի միջոցներից տարեկան ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվում Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի իրականացման համար։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ  ծնելիության խրախուսմանն ուղղված կարևոր այս նախաձեռնությունը, սակայն, ստվերվում է մեր ծննդատներում սահմանված անհարկի վճարումներով»,-խորհրդակցության ժամանակ ասել է Դումանյանը։

Նախարարը նշել է նաև, որ իր համար անհասկանալի են դրանց համար սահմանված բարձր վճարները։
 
Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել, թե վճարովի մտացածին ինչ այլ ծառայություններ ևս կան ծննդատներում։ Մասնավորապես առաջարկել է ծանոթանալ  հիվանդասենյակների պայմաններին։ Դրանք երբեմն չեն ապահովում գործող չափորոշիչները, և կանայք ստիպված են լինում նախընտրել վճարովի  հիվանդասենյակները։

Դերենիկ Դումայանը մասնագետների առջև խնդիր է դրել ստեղծել անվճար ծննդօգնության պարտադիր ծառայությունների ցանկ։

Ծննդօգնության պետական հավաստագիրը, որը Հայաստանում սկսել է կիրառվել 2008թ.–ի հուլիսի 1–ից, պետության կողմից երաշխավորված փաստաթուղթ է, որն իրավունք է տալիս անվճար բուժօգնություն և հղիության ու ծննդաբերության ընթացքում բուժսպասարկում ստանալ` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում։ –0–