Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է երկրի մարզերից մեկում թռչնի գրիպի դեմ պատվաստումներ իրականացնելու մասին խոսակցությունները

22.08.2012, 13:25
ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է համացանցում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ են իրականացվում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է համացանցում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ են իրականացվում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում` ՀՀ կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում բնակչության շրջանում ինչպես սեզոնային, այնպես էլ թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին նաև, որ համաճարակային իրավիճակը նշված հիվանդությունների առումով հանգիստ է, համաճարակային ցուցում չկա: -0-