Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Երևանում պայթյունի տուժածներին

03.04.2018, 12:34
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Երևանում պայթյունի տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Նախարարը տեսակցել է նախօրեին Երևանում պայթյունից տուժածներին, տեղեկացել նրանց առողջական վիճակի վերաբերյալ և հետաքրքրվել ցուցաբերվող բժշկական օգնության ընթացքով։

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այսօր տուժածներից մեկը` Զեյնաբ Հուսեինին, դուրս է գրվել։

Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։

«Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են»,– ասվում է հաղորդման մեջ։

Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության: -0-