Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել խաղատների գովազդն արգելող նախագծին

13.12.2012, 15:18
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ դրական եզրակացություն է տվել իշխող ՀՀԿ-ից պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հայկ Բաբուխանյանի կողմից նախաձեռնած «Գովազդի մասին» օրենքի փոփոխություններին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել խաղատների գովազդն արգելող նախագծին
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ դրական եզրակացություն է տվել իշխող ՀՀԿ-ից պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հայկ Բաբուխանյանի կողմից նախաձեռնած «Գովազդի մասին» օրենքի փոփոխություններին:

Ենթադրվող փոփոխությունների համաձայն, արգելքը տարածվում է էլեկտրոնային ԶԼՄ-ներում , ներառյալ` հեռուստատեսությունը և ռադիոն), տպագրական ԶԼՄ-ների առաջին և վերջին էջերում, ինչպես նաև բնակեցված կետերում և հասարակական տրանսպորտում խաղատան գովազդի վրա:

Պատգամավորների կողմից ենթադրվող փոփոխությունների փաթեթում նաև նախատեսվել է վիճակախաղերի գովազդի սահմանափակումների ներառումը, սակայն այդ դրույթը կառավարությունն անընդունելի է համարել, քանի որ վիճակախաղը հրա¬պա¬րակային միջոցառում է և նման մոտեցման ընդունումը նույնն է, ինչ արգելել վիճակա¬խա¬ղերի կազմակերպումը Հայաստանում: -0-