Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնաբանել է Ամուլսարի հետ կապված իրավիճակը

22.08.2019, 19:43
Նախագահ Արմեն Սարգսյանն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավոր վերսկսման շուրջ։ Այդ մասին հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունը Facebook–ի իր էջում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնաբանել է Ամուլսարի հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախագահ Արմեն Սարգսյանն իր դիրքորոշումն է հայտնել Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավոր վերսկսման շուրջ։ Այդ մասին հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունը Facebook–ի իր էջում։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։ Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել իր փորձառությամբ ու խորհուրդներով»,– ասվում է հաղորդման մեջ։

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, վերջերս Լոռու մարզ այցելության ժամանակ Հանրապետության նախագահը խոսել էր բնապահպանական խնդիրների կարևորության մասին։

«Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում»։

Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, համայնքների ղեկավարները, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները և բնապահպանները:


Խորհրդակցության արդյունքներով, չհաջողվեց հասնել կոնսենսուսի` կառավարությունը մտադրություն է հայտնել թույլ տալ հանքավայրի շահագործման վերսկսումը։ -0-