ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային
18.09.2013,
19:48
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Մեծարգո պարոն Նախագահ, խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի անմեղ մարդկանց կյանք խլեց` նրանց հարազատների, մերձավորների և ականատեսների կյանքում թողնելով անբուժելի վերք»,– նշված է հեռագրում։
Հայկական պետության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահին, զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
ԱՄՆ ՌԾՈՒ–ի նախկին էլեկտրիկ Ահարոն Ալեքսիսը սեպտեմբերի 16–ի առավոտյան կրակ է բացել ՌԾՈՒ–ի շենքում։ Ոստիկանությունը կրակել է մեկին և հետախուզում է ևս երկու կասկածյալի։ Հրաձգության հետևանքով զոհվել է 12 մարդ, 8–ը վնասվածք է ստացել։ –0–