Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ նախագահը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը

26.09.2013, 14:06
ՀՀ ԱԺ–ն նամակ է ստացել նախագահի աշխատակազմից, որում ասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից։
ՀՀ նախագահը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ԱԺ–ն նամակ է ստացել նախագահի աշխատակազմից, որում ասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից։

«Ազգային ժողովը կքննարկի այդ հարցը հաջորդ շաբաթ կայանալիք հերթական քառօրյա նիստի ընթացքում»,– տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 13–ին լքեց պաշտոնը` իր վեցամյա լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ։

ՀՀ սահմանադրության 103–րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահի առաջարկով գլխավոր դատախազ է նշանակում  Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով։

Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ կարող է  գլխավոր դատախազին զրկել պաշտոնից հանրապետության նախագահի առաջարկով` օրենքով սահմանված դեպքերում։ –0