ՀՀ նախագահը կմասնակցի Հռոմի նորընտիր Պապի գահակալության արարողությանը
18.03.2013,
18:22
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի կմասնակցի Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի կմասնակցի Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը կգլխավորի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։
Ֆրանցիսկոսի գահադրումը, որին կմասնակցեն բազմաթիվ պետությունների ղեկավարներ, ծրագրված է մարտի 19–ին` ժամը 9։30–ին (տեղական ժամանակով` 12.30)։
Հռոմեակաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը ծնունդով Արգենտինայից է։ Կարդինալ, Բուենոս Այրեսի 76–ամյա արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլյան Հռոմի 266–րդ Պապ է ընտրվել նախորդ չորեքշաբթի` Վատիկանում անցկացված կոնկլավում, և ընդունել է Ֆրանցիսկոս անունը։ -0-Ն»Ա.