Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+13

ՀՀ պաշտպանության նախարարը բանակում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է խոստանում

18.01.2013, 17:25
Կոռուպցիայի մակարդակի նվազումը Հայաստանի Զինված ուժերի համար կարևոր առաջնահերթություն է, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը բանակում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Կոռուպցիայի մակարդակի նվազումը Հայաստանի Զինված ուժերի համար կարևոր առաջնահերթություն է, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա` այդ երևույթի դեմ պայքարում համակարգային մոտեցում կկիրառվի` արդյունավետ պրոֆիլակտիկ միջոցառումների և կտրուկ «վիրաբուժական միջամտությունների» միջոցով։

«Գրեթե վերացվել է զորակոչի ընթացքում կաշառքի միջոցով «փափուկ» վայրերում ծառայություն իրականացնելու արատավոր պրակտիկան»,– ասաց պաշտպանության նախարարը։

Ըստ նրա` կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է ոչ միայն արդեն գրանցված դեպքերով մեղավորներին խիստ պատժելու մեթոդով, այլ նաև պրոֆիլակտիկ միջոցառումներով, բացատրական աշխատանքներով, վերահսկողության ճկուն մեխանիզմներով։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ 2012թ.–ին պահեստայինների շարքերն է համալրել կամ մեկ այլ պաշտոնի է անցել 329 սպա։ Նրանց թվում շատ բարձրաստիճան սպաներ կան, մասնավորապես` յոթ գեներալ և 35 գնդապետ։

«Հասկանում եք, որ ընդհանուր վիճակագրությունը ներառում է նաև այն մարդկանց, ովքեր «տարբերվել են» անբարեխիղճ ծառայությամբ և հեռացվել են ԶՈՒ ծառայությունից... Մենք անհաշտ պայքար ենք մղում եւ զրոյական հանդուրժողականություն ենք ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ում պատճառով հանրության աչքում բանակի հեղինակությունն ընկնում է»,– ընդգծեց Օհանյանը։

Բացի դրանից նա նշեց, որ նախորդ տարի լուրջ ուշադրություն է հատկացվել սպայական կադրերով անձնակազմի համալրմանը։

«2012թ.–ին շուրջ 700 սպա համալրեցին մեր շարքերը։ Դա խոսում է այն մասին, որ մենք լուրջ ուշադրություն ենք հատկացնում այդ հարցերին։ ԶՈՒ–ում բարձր որակավորում ստացած սպաների համալրումը կբարձրացնի պատրաստվածության նրանց մակարդակը»,– ասաց նախարարը։ –0–