ՀՀ քաղաքաշինության նախարարը հերքում է ՎՊ–ի` նախարարության հասցեին ուղղված մեղադրանքները
02.07.2013,
14:32
Հայաստանի Վերահսկիչ պալատը 2012թ.–ին Քաղաքաշինության նախարարությունում հետազոտություն չի անցկացրել, սակայն իր հաշվետվության մեջ նշել է «քաղաքաշինության ոլորտի» բազմաթիվ խախտումների մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց նախարար Սամվել Թադևոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Վերահսկիչ պալատը 2012թ.–ին Քաղաքաշինության նախարարությունում հետազոտություն չի անցկացրել, սակայն իր հաշվետվության մեջ նշել է «քաղաքաշինության ոլորտի» բազմաթիվ խախտումների մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց նախարար Սամվել Թադևոսյանը։
Ըստ նրա, քանի որ շինարարական աշխատանքները իրականացվում են տարբեր նախարարությունների կողմից, ճիշտ կլիներ օգտագործել ոչ թե «քաղաքաշինություն», այլ «շինարարություն» տերմինը։
Ինչ վերաբերում է նախարարության աշխատանքին, ապա ըստ Թադևոսյանի, պետբյուջեի կողմից 2012թ.–ին շինարարական աշխատանքների համար հատկացված 6,5 մլրդ դրամից գերատեսչությունը տնտեսել է 1 մլրդ դրամ` «օտկատների» դեմ պայքարի, էլեկտրոնային ճանապարհով մրցույթներ անցկացնելու, ինչպես նաև վերահսկողության ուժեղացման արդյունքում։
Ամեն դեպքում, ինչպես ընդգծեց նախարարը, շինարարության ոլորտում խնդիրներ կան, մասնավորապես անհրաժեշտ է գործող սակագներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկի հստակ կարգ հաստատել, ինչպես նաև նորացնել շինարարական աշխատանքների իրականացման հին չափանիշները։
«Ես չեմ կասկածում ՎՊ-ի մասնագետների պրոֆեսիոնալությանը, բայց հաշվետվության մեջ խորքային վերլուծություններ ու եզրահանգումներ չկան: Նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացրել ամբողջ տարվա ընթացքում և ի հայտ են եկել, թե խախտումները որտեղից են գալիս։ Հիմնական խախտումները գոյանում են լիցենզավորված կազմակերպությունների կողմից աշխատանքները ոչ պատշաճ և անորակ կատարելու հետևանքով»,– նշեց նա։
ՀՀ Վերահսկիչ պալատը հունիսի 13–ին խորհրդարանին ներկայացրեց 2012թ.–ի պետբյուջեի ծախսերի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը։ Փաստաթղթի համաձայն, խախտումների և պետական միջոցների կողոպտման գերակշռող դեպքերը գրանցվել են քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում։ Ազգային ժողովում ներկայացնելով զեկույցը` ՎՊ–ի ղեկավար Իշխան Զաքարյանը ընդգծեց նաև, որ ոլորտներից շատերում իրավիճակն անփոփոխ է մնում, և ամեն տարի նույն ոլորտներում նույն խախտումներն են հայտնաբերվում։
Շաբաթ օրը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի ղեկավարի հայտարարությունը սխալ ու անհեռանկարային է անվանել։ Դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նախագահը խորհուրդ է տվել նրան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մանրամասն, արագ ու թափանցիկ կերպով հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին։
Երկուշաբթի կառավարությունում սկսվել է Վերահսկիչ պալատի նշած խնդիրների քննարկման գործընթացը։-0-