Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

ՀՀ տրանսպորտի նախարարությունը բաց դռների օրեր կկազմակերպի տաքսիստների համար

14.11.2013, 18:10
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նոյեմբերի 15–ին բաց դռների օրեր կանցկացնի տաքսիստների համար, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը։
ՀՀ տրանսպորտի նախարարությունը բաց դռների օրեր կկազմակերպի տաքսիստների համար
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նոյեմբերի 15–ին բաց դռների օրեր կանցկացնի տաքսիստների համար, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը։

«Վաղը ժամը 15։00–ին մենք կանցկացնենք բաց դռների առաջին օրը։ Ցանկացած տաքսիստ կարող է ներկայանել նախարարություն իրեն հուզող հարցերով և պարզաբանումներ ստանալ մեր աշխատակիցների կողմից։ Ես անձամբ մասնակցելու եմ այդ հանդիպումներին», – ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` բաց դռների օրերն անցկացվում են տաքսիների արտոնագրումը դյուրացնող բարեփոխումների, ինչպես նաև տաքսիստների աշխատանքի կարգի մասին տաքսիստներին տեղեկացնելու նպատակով։

«Ոմանք այդ տեղեկատվությունը ներկայացնում են խեղաթյուրված տեսքով, այդ պատճառով մենք ցանկանում ենք պարզաբանել իրական վիճակը», – ավելացրեց նա։

ՀՀ կառավարությունը մարտի 28–ի նիստի ժամանակ հաստատել է տաքսիների ոլորտում իրավական ակտերի և արտոնագրման ընթացակարգի դյուրացմանն ուղղված որոշումների նախագծերի փաթեթը։ Նախատեսված փոփոխությունները թույլ կտան մասնավոր հատվածին ամեն տարի տնտեսել 1,5 մլրդ դրամ առանց պետությանը հասցված լուրջ վնասների։ Օրենսդրական փաթեթը դեռևս չի քննարկվել ՀՀ ԱԺ–ում։

Փոփոխություններով ճշտվում է Երևանից դուրս արտոնագրերի տրամադրման կարգը, այն իրականացվելու է «մեկ պատուհանի» սկզբունքով մարզպետարանում։ Տաքսիստներն այլև ստիպված չեն լինի գալ Երևան` արտոնագիր ստանալու համար։

Կմիավորվեն նաև տաքստիստների համար նախատեսված պետական տուրքերն ու ֆիքսված վճարը, կհաստատվի միասնական արտոնագրման վճարը` ամսական 12 հազար դրամ Երևանում և 4 հազար դրամ հանրապետության առանձին մարզերում։ Եռամսյակի համար միասնական վճարը կկազմի 34 հազար դրամ, տարվա համար` 120 հազար դրամ։

Հայաստանի սպառողների ասոցիացիայի տվյալներով` Հայաստանում գործում է 15 000 տաքսի, որոնց մեծ մասը աշխատում է Երևանում, որի 30 տոկոսն անօրինական է։ Պաշտոնական տվյալներով` այսօր Հայաստանում օրինական գոյություն ունի մոտ 9 հազար տաքսի, որոնցից ավելի քան 7 հազարը պատկանում է 500 գործող տաքսի ծառայություններին։ ($1 – 405,39 դրամ) --0—