ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
18.01.2013,
18:01
Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
Որոշումը կայացվել է առողջության հետ կապված խնդիրների հետևանքով զինծառայողների մահվան դեպքերի առթիվ։
«Ես սելեկտորային խորհրդակցություն անցկացրեցի։ Պաշտոնից հեռացվեց Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը։ Մի շարք անձինք տույժի կենթարկվեն»,– ասաց պաշտպանության նախարարը։
Ըստ Օհանյանի` պատասխանատվություն կկրեն նաև այն անձինք, ովքեր մեղավոր են հունվարի 16–ին տեղի ունեցած ՃՏՊ–ի համար, որի հետևանքով զոհվեց ժամկետային զինծառայող Արթուր Գևորգյանը, իսկ մեքենայում գտնվող սպան վնասվածքներ ստացավ։
Միաժամանակ նախարարը նշեց, որ Հայաստանում ռազմաբժշկական ծառայության գործունեության առաջխաղացումն ակնհայտ է։
«2012թ.–ին անցկացրած վերլուծությունը թույլ է տալիս հաստատել, որ ԶՈՒ–ում հիվանդացության մակարդակը նվազել է։ Դրան հաջողվեց հասնել պրոֆիլակտիկ միջոցառումների շնորհիվ»,– ասաց նախարարը։
Սակայն, ըստ նրա` անցկացված աշխատանքների արդյունքները ոչ միշտ են գոհացնում։
«Մենք ցանկանում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի ռազմաբժշկական ծառայությունը լիարժեք կատարի իր առջև դրված խնդիրները ոչ միայն ԶՈՒ ծառայության ժամանակ, այլ նաև նախազորակոչային շրջանում»,– ասաց նախարարը։ –0–