ՀՀ ԱՆ-ն իր կարիքների համար 165 հազ․ բժշկական դիմակ է գնել և ևս 50 հազ․ շուտով կբերվի
01.03.2020,
16:51
ՀՀ ԱՆ-ն իր կարիքների համար 165 հազ․ բժշկական դիմակ է գնել և ևս 50 հազ․ շուտով կբերվի
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի առողջապահության նախարարությունը իր կարիքների համար արդեն գնել է 165 հազ․ բժշկական դիմակ, մոտ ժամանակում երկիր ևս 50 հազ․ կբերվի, կիրակի՝ Հայաստանում կորոնավրուսով վարակման առաջին դեպքին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը հայտնեց, որ տվյալ դիմակները նախատեսված են առաջին հերթին բժշկական կենտրոնների աշխատակիցների համար, քանի որ այնտեղ դրանք իսկապես անհրաժեշտ են։
«Նրանք (բուժաշխատողները խմբ․) շփվում են հիվանդ մարդկանց հետ և ռիսկային խմբում են գտնվում»,- ասաց նա։
Թորոսյանը նշեց, որ Հայաստանում կարելի է բժշկական դիմակների արտադրություն ձեռնարկել, սակայն գործարարները մտածում են, արդյոք կկարողանան վաճառել այդ ապրանքն այն բանից հետո, երբ հիվանդությունը անկում կապրի։
«Այդ արտադրության ծավալները շատ մեծ են, որպեսզի մեր շուկայում սպառվեն, դրա համար մինչև հիմա չի եղել»,-ասաց Թորոսյանը։-0-