Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

ՀՀ ԱԻՆ–ը նախազգուշացնում է Հայաստանում փոթորկային քամու վտանգի մասին

02.12.2016, 13:35
ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվող քամու ուժգնացման մասին:

ՀՀ ԱԻՆ–ը նախազգուշացնում է Հայաստանում փոթորկային քամու վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվող քամու ուժգնացման մասին:

«Հանրապետության տարածքում տաք և ցուրտ օդային զանգվածների բախումով պայմանավորված` այսօր և դեկտեմբերի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, պոռթկումները` մինչև 20-25մ/վրկ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Oդերևութաբանական hամաշխարհային կազմակերպության ընդունած Բոֆորտի 12 բալանոց սանդղակի համաձայն, քամի ուժգնության մոտավոր գնահատականով փոթորկային է համարվում 9 բալանոց քամին, որի ուժգնությունը կազմում է 20,8-24,4 մ/վ: Ցամաքում հնարավոր հետևանքների ցանկում են ոչ մեծ, այդ թվում` շենքերի կտուրների վնասվածքներ: -0-