Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 կրակոց. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

17.07.2020, 11:39
ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 կրակոց. Հովհաննիսյան. ՎԻԴԵՈ
ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 կրակոց. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է: Այս մասին լրագրողների հետ հադիպմանն ասել է Իջևանում ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են մոտավորապես 120 կրակոցներ՝ խախտումներ, հիմնականում կիրառվել է հրաձգային զենքեր, այդ թվում մեծ տրամաչափի, չի կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում՝ բուն մարտական գործողությունների շրջանում, այլև Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ, կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանյան հատվածում՝ 4-րդ և 2-րդ բանակային կորպուսների հատվածում»,- հայտնել է նա:

Հովհաննիսյանն ամփոփելով գիշերվա 120 խախտումները ամբողջ սահմանի հատվածով՝ հայտնել է, որ կարելի է համարել՝ լարվածությունը զգալիորեն թուլացել է:

«Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել, նույնն է, վիրավորներից 1-ի իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր , բայց կայունություն կա»,- նշել է Հովհաննիսյանը: 


Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-