Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ՀՀ կառավարությունը ներկայացրել է ՍԴ դատավորի թեկնածուին (ՎԻԴԵՈ)

23.07.2020, 14:44
ՀՀ կառավարությունը ներկայացրել է ՍԴ դատավորի թեկնածուին. ՎԻԴԵՈ
ՀՀ կառավարությունը ներկայացրել է ՍԴ դատավորի թեկնածուին (ՎԻԴԵՈ)

 ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է ՍԴ դատավորի իրենց թեկնածուին: 

Ինչպես նշել է կառավարության վարչակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, տվյալ պաշտոնին առաջադրվում է Վահրամ Ավետիսյանը: ՍԴ անդամի թեկնածությունը պետք է հաստատի խորհրդարանը:

Ինչպես նշել է Ավետիսյանը, եթե իրեն հնարավորություն ընձեռնվի դառնալ ՍԴ դատավոր, ապա ինքը պարտավորվում է առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածությունն ու անաչառությունը:

«Ինչպես նաև հաշվի առնելով մեր երկրում ձևավորված իրողությունները նաև ապահովել ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը»,- նշել է Ավետիսյանը:

Ավետիսյանը իր կենսագրությունը ներկայացնելով՝ նշել է, որ մասնագիտական գործունեությունը սկսկել է 1999-ից դատախազությունում, որտեղ ավագ քննիչ է աշխատել, հետո ՌԴ-ում թեկնածուական է պաշտպանել, անցել դասախոսական աշխատանքի։ 2002 թվականից դասավանդում Է ԵՊՀ-ում, քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։ Զուգահեռ զբաղվել է մասնավոր պրակտիկայով՝ տարբեր ընկերություններում եղել է իրավախորհրդատու։-0-