Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

07.06.2017, 19:21
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին` Թեհրանում Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ: 

Նախագահը խստորեն դատապարտել է ահաբեկչության և ծայրահեղականության ցանկացած դրսևորում և համոզմունք հայտնել, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ:

«Կարևորելով մեր հարևան և բարեկամ երկրում անվտանգությունն ու կայունությունը՝ վստահ եմ, որ Իրանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողություններն իսպառ կանխարգելելու ուղղությամբ»,– նշվում է նախագահի ցավակցական հեռագրում։

Սարգսյանն խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել իր գործընկերոջը, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։ -0-